Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները դեսպան Ժոնաթան Լաքոթից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է Շարլ Ազնավուրի այցը եւս լինի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում:
«Ինչ խոսք, կլինեն անակնկալներ… Կարծում եմ հայկական իշխանությունները այդ թեմայով շփման մեջ են Շարլ Ազնավուրի հետ: Իսկ մինչ այդ, խորհուրդ եմ տալիս վերհիշել Ազնավուրի երգերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ