Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Ողջունում ենք Երեւանում երկրորդ «Քարֆուրի» բացումը»

Սեպտեմբեր 28,2018 14:07

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտից հետաքրքրվեց` կա՞ն ուղղություններ, ոլորտներ, որտեղ Հայաստանն ու Ֆրանսիան ավելի ինտենսիվ եւ ամուր կարող էին համագործակցել, սակայն ինչ-ինչ պատճառներով, դա չի կայացել:

«Կարծում եմ` բոլոր ոլորտներում կա մեծ ներուժ: Մենք ուժեղ ներկայություն ունենք հատկապես կրթական ոլորտում եւ պատրաստվում ենք անել ավելին հենց այդ ոլորտում»,-ասաց դեսպանըª վկայակոչելով հատկապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ալիանս Ֆրանսեզը, Ազնավուր կենտրոնը:

Նշեց նաեւ, որ լուրջ ներուժ կա տնտեսական համագործակցության ոլորտում, հենց այդ պատճառով էլ կարեւորում է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը: «Ֆրանսերենը գործարարության լեզու է, աշխարհում կան վայրեր, որտեղ միայն ֆրանսերենով կարող ես գործարարություն անել… Հայաստանի եւ Աֆրիկայի միջեւ, օրինակ, գործակցությունն այս պահին շատ թույլ է, բայց այն մարդիկ, որ խոսում են ֆրանսերեն, վաղը հենց իրենք են լինելու Հայաստանի եւ Աֆրիկայի միջեւ տնտեսական հարաբերութուններ զարգացնողները»,- ընդգծեց դեսպանը:

Նաեւ հավելեց. «Ողջունում ենք Երեւանում երկրորդ «Քարֆուրի» բացումը, որը գագաթաժողովի ժամանակ է բացվելու: Կարեւոր է նշել, որ Ֆրանսիացի ներդրողները իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլեւ էթիկա, կրթություն եւ հասարակական պատասխանատվություն»:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930