Այսօր`սեպտեմբերի 28-ին, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ցույց է կայացել, որին մասնակցել է շուրջ 100 մարդ:
Այսօր Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել:
Մեր տեղեկություններով`Ժորա Մարտիրոսյանի դպրոցական թոռան մասնակցությամբ երեկ կռիվ է տեղի ունեցել: Մենք զանգահարեցինք ժորա Մարտիրոսյանին: Նա ասաց, որ զբաղված է, հետո կզանգահարի մեզ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ