«Այս իշխանությանը լավ հակակշիռ է պետք՝ հանձին ընդդիմության, հակառակ դեպքում մենք կմնանք հերոսի, փրկչի հույսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մենք մնացել ենք նույն մոդելի մեջ, երբ կա գերիշխող քաղաքական ուժ: Բացարձակ չկա հակակշիռ, և եթե չկա այն, մենք ունենալու ենք բոլոր թերություններով իշխանություն: Մենք կհամարենք, որ հասարակությունը հաղթել է, երբ այդ մոդելը փոխվի»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ իշխանության պարտականությունն է ստեղծել հնարավորություն, որպեսզի ստեղծվի ընդդիմություն, այսինքն՝ որևէ կերպ չխոչընդոտի դրա ձևավորմանը:
«Մենք ունենք այն ընդդիմությունը, որը չի կարողացել զսպանակ լինել նախկին իշխանությունների այն գործողություններին, որոնք մենք դատապարտում ենք, սակայն նոր մթնոլորտի մեջ չի բացառվում, որ հին քաղաքական ուժերն իրենց կդրսևորեն նորովի»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ