Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրտուալ հարթակից՝ իրական կյանք. գյուղնախարարը հյուրընկալել էր «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամներին

Սեպտեմբեր 28,2018 12:45

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել հանդիպում «Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբի անդամների հետ: Խումբը ստեղծվել է ֆերմեր Հայկ Մելքոնյանի կողմից, հարթակում ակտիվ քննարկումներ են ծավալվում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերի շուրջ, խմբի անդամները ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները և փորձը:

Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ հետևում է նրանց գործունեությանը վիրտուալ հարթակում, և ցանկություն է առաջացել նաև իրական կյանքում հանդիպել, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները:

«Սա մեր առաջին հանդիպումն է, որը ճանաչողական բնույթ ունի, սակայն կարծում եմ, որ դրանք կարող են դառնալ պարբերական և կոնկրետ թեմաների շուրջ։ Ըստ էության՝ վիրտուալ հարթակից՝ իրական շփում, բարձրաձայնվող խնդիրներից՝ կառուցողական լուծումներ ձևաչափով»,-մասնավորապես նշել է Արթուր Խաչատրյանը:

«Բերքառատցիներն» իրենց հերթին նշել են, որ հաճելիորեն զարմացած են նախարարի հրավերից և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Այնուհետև մասնակիցները սուրճի սեղանի շուրջ անկաշկանդ զրույց են ունեցել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին, ներկայացրել դրանք հաղթահարելու մասին իրենց տեսակետները:

Մասնավորապես մտքեր են փոխանակվել չօգտագործվող հողատարածքների կրճատման, կոոպերացիայի խթանման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, հողերի քարտեզագրման, անասնաբուժության խնդիրների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ վնասատուների դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է օգտագործվող հողատարածքների ավելացումը, և այդ նպատակով օրերս կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում աշնանացանի ցանքատարածությունների ավելացման համար տրամադրվող դրամական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի արդեն այս տարի: Նախարարը շեշտել է, որ ուշադրության կենտրոնում է հողերի խոշորացման հարցը՝ ընդգծելով, որ խոշորացման գործընթացում գերակա է սեփականության իրավունքի պահպանումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930