Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ տարբերություն դիպլոմատ, թե կապույտ պասպորտ. հանցանքի դեպքում ոչ մի բան քեզ չի տալիս էդ». Շմայս

Սեպտեմբեր 28,2018 12:34

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի նեղվել դիվանագիտական անձնագրից զրկվելու կառավարության որոշումից:

«Ինձ չի էլ հետաքրքրում սկի, էն ժամանակվանից մնացել ա, չեմ էլ օգտագործել սկի, ոչ էլ կարիք ա եղել օգտագործելու, ժամկետն էլ անցած ա, մնացել ա դարակում, չեմ էլ օգտագործել…հետո ինչ տարբերություն դիպլոմատ պասպորտ, թե կապույտ պասպորտ, հանցանքի դեպքում ոչ մի բան քեզ չի տալիս էդ»:

Մեր հարցին, թե հանցանքի դեպքում, եթե ինչ-որ եղանակ փոխեր դիվանագիտական անձնագիրը, ձեզ այն պետք կլիներ, Առաքել Մովսիսյանը կրկնեց, որ այն իրեն երբեք պետք չի եկել:

Ինչ վերաբերում է մի շարք այլ նախկին պաշտոնյաներին եւս դիվանագիտական անձնագրերից զրկելու կառավարության որոշմանը՝ նախկին պատգամավորն ասաց՝ «չեմ էլ ուզում հետաքրքրվեմ նման բաներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930