Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ

Սեպտեմբեր 28,2018 12:24

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Ընկերությանը:

Ստուգման արդյունքների հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից զատ պարտավոր է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տալ Ընկերությանը։  Նախատեսվում էր պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն Ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում պարզվեց, որ դրանց կատարումն այս պահին անիրատեսական է։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները:

Քննարկման արդյունքները կնպաստեն, որպեսզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է հետագայում ևս վարչարարության և որոշումների ընդունման գործընթացում ապահովել հանրային գործուն մասնակցություն, ինչը կարող է հանդիսանալ ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում:

Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի պալատում: Խնդրով մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել քննարկմանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930