Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին 25 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան այս ընտրություններին. «Ազգ»

Սեպտեմբեր 28,2018 12:09

Ամենահետաքրքրական արձագանքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին տվեց Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնեմՙ սա այն կուսակցությունն է, որի խոսնակ Շարմազանովը (համատեղությամբ՝ ԱԺ փոխնախագահ) մեզ համար հին, իրենց համար՝ բարի ժամանակներում հայտարարում էր, թե բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից են տալիս, որտեղ կուսակցության գրասենյակն է:

Նույն Շարմազանովը վերջին ընտրություններից հետո ասել է՝ «Երեւանցիների կեսից ավելին, փաստորեն, չի վստահում Փաշինյան Նիկոլին»: Նկատի ունի այն, որ մայրաքաղաքի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 43 տոկոսից քիչ ավել, այսինքն` շուրջ 57 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը:

Ընդհանուր առմամբ՝ Շարմազանովի խոսքը տրամաբանական է, եթե իհարկե նա Տարոն Մարգարյանի ընկերը չլիներ: Բանն այն է, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին 25 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան այս ընտրություններին: Այսինքն` եթե հիմա երեւանցիներն ընտրության չգնալով ապացուցեցին, որ Փաշինյան Նիկոլին իրենց մեծամասնությունը չի վստահում, ապա նախորդ ընտրություններին ապացուցել են, որ Տարոն Մարգարյանին իրենց մեծամասնությունը՝ գումարած 25 հազար մարդ, չի վստահում:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930