ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյաևը երեկ Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է, թե կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։
Հասկանալի է՝ օրերս ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարության ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է։ «Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Հիմա ՀՀԿ-ականները փորձում են օտարերկրացի պաշտոնյաներին հակառակը համոզել՝ այդպես փորձելով հերքել Փաշինյանի թեզը։ Միայն թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններում, մեղմ ասած, ազնիվ չեն եւ փորձում են իրականությունը խեղաթյուրված ներկայացնել։ Այդ ժանրից էր ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե կառավարությունն էական քայլեր չի ձեռնարկել ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ-ում ներդրումների ներգրավման խոչընդոտները եղել են քաղաքական՝ աներեւակայելի չափերի կոռուպցիա, փայ մտնել, մենաշնորհներ։ Ու Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից սկսեց պայքարել հենց այդ ուղղություններով, ասվածի ապացույցը տարբեր կոռուպցիոն բացահայտումներն էին, նաեւ տնտեսության ազատականացման ուղղությամբ քայլերը, երբ այսօր ցանկացածը կարող է ներկրմամբ զբաղվել։ Այնպես որ, ՀՀԿ-ականները զբաղված են հանրությանը մոլորեցնելով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Իշխանությունը մնում է իշխանություն,ընդիմությունը՝ընդիմություն…