Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի պատասխան խոսքը ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը

Սեպտեմբեր 28,2018 11:35

Հաղորդագրության առաջին մասը հասանելի է հետևյալ հղումով:

Վահրամ Կաժոյանը նաև նշեց, որ Ադրբեջանում, որտեղ համատարած ոտնահարվում է մամուլի ազատությունը, և որտեղ լրագրողներն իրենց գործունեության համար հետապնդվում են, հանրությունը զրկված է հակամարտության վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, և այս առումով խորհուրդ տվեց ծանոթանալ այն նյութերին, որոնք հրապարակվել էին երեսուն տարվա վաղեմության թերթերում:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, Վահրամ Կաժոյանն ընդգծեց, որ դրանցում կոչ էր արվում Հայաստանին՝ կիրառել իր ազդեցությունը՝ դադարեցնելու թշնամական գործողությունները, և հայկական կողմը հենց այդպես էլ արեց: Դրանք դադարեցվեցին 1994թ․, երբ Ադրբեջանի իշխանությունների իսկ ցանկությամբ կնքվեց հրադադարի հաստատման մասին համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ, իսկ Հայաստանը դարձավ համաստորագրող։

Վահրամ Կաժոյանը նշեց նաև, որ ի տարբերություն Ադրբեջանում տիրող բռնաճնշումներին, Արցախի Հանրապետության իշխանությունները բաց քաղաքականություն են վարում: Սակայն ցանկացած օտարերկրացի՝ գործնական թե անձնական նպատակներով, այցելելով Արցախ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում, ինչը անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում է:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Արցախի իշխանությունները կամավոր վավերացրել և հաջողությամբ իրականացնում են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը:

Եզրափակելով իր խոսքը, Վահրամ Կաժոյանը նշեց, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը գալիս է միայն մեկ աղբյուրից՝ Ադրբեջանից, որի բազում քաղաքացիներ մեկնել են Մերձավոր Արևելք ահաբեկչական կազմակերպություններին միանալու նպատակով: Այժմ նրանք հայտարարում են վերադառնալու մասին՝ պայքարելու Արցախի դեմ: Դա տեղի ունեցավ նաև 2016թ․ ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի խաղաղ բնակչության դեմ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930