Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդների բողոքն առանց քննության է թողել:
Այս մասին ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերջինս Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել է երեկ:
Հետաքրքիր «պատահականությամբ» տուժողների իրավահաջորդների բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավորներն այն անձինք են, որոնք կամ քննել են Մարտի 1-ի գործը կամ պաշտպանել այդ գործով մեղադրանքը:
Մասնավորապես՝ բողոքն առանց քննության թողնելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հետեւյալ կազմը՝ նախագահ՝ Լիլիթ Թադեւոսյան, Սամվել Օհանյան, Արթուր Պողոսյան, Համլետ Ասատրյան եւ Ելիզավետա Դանիելյան:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Գեւորգ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ մի քանիսի գործով մեղադրող դատախազներից մեկն է եղել: Նա Մարտի 1-ի գործով կրկին նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: Թադեւոսյանը վերջերս է նշանակվել Քրեական պալատի նախագահի պաշտոնում:
Արթուր Պողոսյանը եղել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքը քննած դատավորների կազմում:
Համլետ Ասատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը քննած դատավորների կազմում, իսկ Ելիզավետա Դանիելյանը՝ Սասուն Միքայելյանի: Ինչ վերաբերում է Սամվել Օհանյանին, ապա նա էլ է եղել վճռաբեկի կազմում այն ժամանակ, երբ վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց բոլոր բողոքները։
Այս նույն կազմը, սակայն վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:
Տաթեւ Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Ի՞նչ եք առաջարկում, հարգելիներս, բոլոր Վճռաբեկ դատարանի դատավորներին քշել ու նորերին վերցնել. որ ձեր մտացածին արդարադատությունը հաղթանակի: