Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյան. «Երբեք չեմ ընդունել պոպուլիզմը և դեմագոգիան, ինչն այսօր շատ շատ է». «Իրատես»

Սեպտեմբեր 28,2018 11:02

Ովքեր են պետական համակարգում հայտնվում, ու ինչ որակի կադրերն են դառնում որոշում կայացնողներ։ Քաղաքացիական ծառայողի չափորոշիչները հստակ են, սակայն միշտ չէ, որ դրանցով են առաջնորդվում գերատեսչությունները։ Հայաստանում 2002-ից հիմնադրված քաղաքացիական ծառայության խորհուրդը վերջերս լուծարվեց։ Այդ կառույցի առաջին և վերջին ղեկավար Մանվել Բադալյանը չի կարծում, որ այն աշխատանքը, որ իրենք էին կատարում, կարող են լիարժեքորեն իրականացնել նախարարությունները։ Ռիսկայնությունը շատ բարձր է։ Հիշեցնենք, որ այժմ յուրաքանչյուր նախարարություն ինքն է քաղաքացիական ծառայողների ատեստավորում անելու և ընտրելու սեփական կադրերին։

«Հաճախ գործադիր իշխանության սրտով չեն եղել այս կամ այն կադրային լուծումները։ Համապատասխան մարմինները մրցույթներում ունեցել են իրենց նախընտրած թեկնածուն, որը կարող էր և լինել պրոֆեսիոնալ ու գրագետ, բայց, ցավոք, լինում էին նաև այնպիսիներ, որոնք չէին համապատասխանում առաջարկվող պահանջներին»,- ասաց այսօր արդեն լիովին դասախոսական աշխատանքի անցած ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հավելելով, որ կենտրոնացված համակարգի դեպքում ավելի հեշտ էր պահպանել չեզոքությունը։ Մինչդեռ այսօր, երբ յուրաքանչյուր նախարարություն ինքն է քաղծառայողի մրցույթ անցկացնում, ռիսկերը բավականին մեծ են, պետական ապարատում կարող են հայտնվել նաև հայտնի «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։ Ի դեպ, մինչ ՔԾԽ-ի ստեղծումը ևս ամեն գերատեսչություն ընտրել է սեփական քաղծառայողներին։

Հարցին՝ եթե այսօրվա կառավարության կազմը մասնագետի աչքով դիտարկեք, կա՞ն պաշտոնյաներ, որոնց ոչ մի կերպ չպետք է մոտ թողնել կառավարման օղակին, պատասխանը միանշանակ էր. «Այո, ավելի կոշտ ասեմ՝ կան մարդիկ, որոնք ոչ մի կերպ չէին կարող հաղթահարել այն պահանջները, որոնք տասնամյակներով պահպանել ենք՝ ի հեճուկս շատերի ցանկության»։ Մանվել Բադալյանին մեկ հարց էլ է այսօր շատ մտահոգում. «Երբեք չեմ ընդունել պոպուլիզմը և դեմագոգիան, ինչն այսօր շատ շատ է։ Որպես իր հայրենիքը սիրող անձի՝ սա ինձ շատ է մտահոգում»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930