Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնենք, թե հայ հասարակությունը ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե Հենրիխ Մխիթարյանը դիվանագիտական անձնագրից զրկվեր «Սերժի վախտ». «Փաստ»

Սեպտեմբեր 28,2018 10:58

Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31–ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ:

Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, իրավական և տեխնիկական կողմը: Առավել հետաքրքիր է հետևել կոնկրետ Մխիթարյանի դեպքի առնչությամբ հասարակության արձագանքին, հատկապես ժամանակների փոփոխության կոնտեքստում: Պատկերացնենք, թե հայ հասարակությունը Հայաստանում և Հայաստանից դուրս ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե վերջինս դիվանագիտական անձնագրից զրկվեր, ինչպես մոդայիկ է այսօր ասել, «Սերժի վախտ»: Հիմա այդ արձագանքը բոլորովին այլ է, շատերը անձնագրից զրկելու որոշումը կապում են երկրի նոր իշխանությունների հետ և աջակցում են այդ որոշմանը:

Դեռևս մի քանի ամիս առաջ Մխիթարյանը հերոս էր, ինչպես առաջին նախագահն էր ասում՝ հայ ժողովրդի միակ ուրախությունը: Հիմա հայ ժողովուրդը հասկանալի պատճառներով այլ հերոսի է երկրպագում: Եվ խնդիրն այստեղ ոչ թե հերոսներին իրար հակադրելն է, այլ ընդհանրապես՝ հայ ժողովրդի՝ անդադար հերոսներ ունենալու, միաժամանակ հընթացս հներին հերոսների ցանկից դուրս շպրտելու և նորերին գտնելու փափագը: Կայացած հասարակությունները, պետություն ունեցող հասարակությունները ամուր են իրենց պետական ինստիտուտներով, տնտեսությամբ, անվտանգության համակարգով, բազմաթիվ այլ չափանիշներով, բայց ոչ հերոսներով: Հերոսներ, իհարկե, պետք են և հերոսներ ունեն բոլորը: Բայց հերոսներն ունեն իրենց ժամանակը, և այդ ժամանակը սովորաբար ոչ թե խաղաղ ժամանակն է, այլ տարերքների, պատերազմների, արհավիրքների: Հայ ժողովուրդը, ցավոք, հերոսների կարիք է զգում նույնիսկ խաղաղ ժամանակներում: Միաժամանակ որևէ կերպ իրեն չի սահմանափակում ըստ իրավիճակի անարգել հին հերոսներին ու երկրպագել նորերին: Այս տրամաբանությունը շահարկողները պետք է հասկանան, որ հերոսների հարցում մեր ժողովրդի ճաշակը փոփոխական է և մի օր գուցե իրենք էլ հայտնվեն մոռացված հերոսների ցանկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հենրիկ թէեւ համաշխարհային աստղ է, բայց «Սերժի վախտ» «մի ոտքով» պալատական սազանդար էր, ինչպէս միւս յայտնիները՝ Լեւոն Արոնեան, Տիգրան Մանսուրեան: Երբ «Սերժի վախտ» բառիս բուն իմաստով կործանւում էր հայոց պետականութիւնը, մի օր չլսեցինք, որ այս պարոնայք մի քննադատական ասեն հանրապետական ռեժիմի հասցէին, այն դէպքում երբ դրա հնարաւորութիւննը, որպէս համաշխարհային աստղեր, հաստատ ունէին: Ինչեւէ, բոլոր մարդիկ չեն, որ ազատութեան ջահակիր են: Կան եւ յարմարուող տեսակներ:

    Ու այս դէպքում Հենրիկի դիւանագիտական անցագիրը «փոխհատուցւում էր» ռեժիմի առաջ աչք փակելով:

    Ես դէմ եմ, որ նա դիւանագիտական անցագիր ունենայ:

    Թող հիմա գնայ, դեսպանատներում հերթ կանգնի ու բոլորի նման վիզա ստանայ: Եթէ ամէն ինչ ժամանակին պլանաւորի, ոչ մի լուրջ խնդիր էլ չի առաջանայ 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930