Մոսկովյան 5 հասցեն փնտրելիս ակամայից հայտնվեցի Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի հետնամասում եւ «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման գրասենյակի առջեւ: Առաջինն աչքի զարնվեց թփուտներում «թաքնված» կիսանդրին: Ասես խնդրում էր իրեն դուրս բերել «շրջափակումից»: Հասկացա, որ այն վաղուց է տեսադաշտից դուրս մնացել…
Մի՞թե Հրաչյա Աճառյանի կիսանդրին է… Մոտեցա, թփուտի հետեւում կարդացի, իրոք, Հրաչյա Աճառյանի կիսանդրին է… ամաչեցի, ցավալի իրողություն էր, ընդամենը 10 մ հեռավորության վրա գտնվող մուտքի վրա գրված էր համալսարան, իսկ աջ կողմում՝ «Հայ Ասպետ»… էլ ի՞նչ ասպետ, ի՞նչ համալսարան… մի՞թե ամեն օր այս մարդաշատ վայրում մի մարդ չի գտնվել, որ հուշեր համապատասխան աշխատողին, որ պետք է էտվի այդ թփուտը…
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
27.09.2018