Լրահոս
Օրվա լրահոսը

Այրում կայարանում հակագազով պետք է շնչել

Սեպտեմբեր 27,2018 23:35

Երկաթուղային Այրում կայարան տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:

Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարը փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ:

Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան: Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են «Վեոլիա ջուր» ընկերության Նոյեմբերյանի ենթատեղամասում, Հարավկովկասյան երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում: Ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրում:

Կայարանապետ Ս. Օհանյանը հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, որն իրականացնում է Այրում քաղաքի եւ այդ թաղամասի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը, մոտ 3 շաբաթ առաջ կայարանի կոյուղագծի առանձին հատվածներ վերանորոգել է, խափանված կոյուղագծի մի հատվածը՝ բացել: Սակայն կայարանի գրասենյակի շենքի դիմաց կոյուղաջրի ճահիճն ավելի է մեծացել, գարշահոտն ավելի է խեղդում:

Կայարանի պետի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջիկայում նախատեսում է Գյումրիից Այրում կայարան տեղափոխել կոյուղու խողովակներ, վերակառուցել Այրում կայարանի կոյուղու 3 դիտահորերը, բացել դեպի Դեբեդ գետ տանող կոյուղագիծը: Ս. Օհանյանի վկայությամբ՝ Հարավկովկասյան երկաթուղու վարչությունը պատրաստակամություն հայտնել աջակցել Այրում կայարանի խափանված կոյուղագծի նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930