Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և ազատ արձակել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից միջնեկին՝ Անգելինային, հաղորդում է Meduza.io-ն:
Դատարանն Անգելինա Խաչատուրյանի համար ընտրել է խափանման նոր միջոց՝ որոշակի գործողությունների արգելք: Դրանով նա պարտավորվում է տանը լինել ժամը 21:00-ից հետո, նրան չի թույլատրվում օգտվել համացանցից, հեռախոսից և շփվել գործով անցնող այլ անձանց հետ:
Դատարանն ուսումնասիրում է մյուս երկու քույրերի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ