Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը սեպտեմբերի 12-ին ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածով՝ որոշել է սեպտեմբերի 13-ից լուծել Գոշի միջնակարգ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Հայկազ Ամիրխանյանի հետ 2016թ. հունիսի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Հ. Ամիրխանյանը շուրջ 2 տարի եւ 3 ամիս դպրոցը ղեկավարել է որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նա կենսաթոշակի տարիքի է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ սեպտեմբերի 10-ին կայացել է Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ թեկնածու`Գոշի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Սոնա Օհանյանը:
Սեպտեմբերի 12-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշել է սեպտեմբերի 13-ից Սոնա Օհանյանին նշանակել Գոշի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Սեպտեմբերի 3-ին մարզպետ Ղալումյանը ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110 հոդվածով՝ որոշել է լուծել Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եթեր Նազարյանի հետ 2018թ. օգոստոսի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Մինչեւ մրցույթով Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելը, մարզպետը սեպտեմբերի 4-ին Սամվել Սիմոնյանին նշանակել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ս. Սիմոնյանը մինչ այդ որպես վերապատրաստող մասնագետ էր աշխատում կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ