ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 27- ին կայացավ ՀՀ ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստում միաձայն կայացվեց որոշում՝ առաջադրել և պաշտպանել ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
Իսկ Սյունիքի մարզխորհուրդը հետեւյալ հայտարարությունն է տարածել. «Վերջին ժամանակներում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ են գնում: Բանը հասել է նրան, որ սկսել են իրար քննադատել և բաժանվել բարիկադների ինչը չի համապատասխանում ԵԿՄ-ի գաղափարախոսությանը և երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին: ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահը պետք է անցած լինի մարտական թոհուբոհով, ունենա համախմբելու մեծ ունակություն, իր հոգու, մտքի պարտքը համարի առաջնահերթ ի փառս մեր պետության միավորի բոլոր ԵԿՄ եռասերունդ անդամներին: ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը նպատակահարմար է գտնում Սասուն Միքաելյանին ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահի պաշտոնում»: