Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) նիստը:
Մասնակցում էր նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ավարտից հետո լրագրողներին հարցերին ի պատասխան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ:
Հարցին՝ ՀՀԿ-ն բանակցությունների պատրա՞ստ է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքական բանակցությունների միշտ էլ պատրաստ ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ