Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանի ինքնալուծարում նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը». Գալուստ Սահակյան

Սեպտեմբեր 27,2018 22:22
Galust sahakyan

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Մասնակցում էր Սերժ Սարգսյանը: Դուրս գալով նիստից՝ ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հարցը քննարկել են, սակայն կուսակցության տեսակետ որպես այդպիսին չկա, և ինքը հայտնել չի կարող: Գալուստ Սահակյանն անձամբ դեմ է խորհրդարանի ինքնալուծարմանը: Այս առիթով նա մանրամասնեց. «Ինքնալուծարում նշանակում է  պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկը»:

Հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»:

Այն դիտարկմանն ի պատասխան, թե քաղաքական ուժերն ասում են, որ խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի ցանկությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ականները երբեք ու երբեք որևէ մեկի դեմ չեն: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակցությունը կունենանք. ինչքան ձայն կունենանք, այդ ձայներով կմասնակցենք»:

Դառնալով հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ պատրա՞ստ են համագործակցել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի հետ պատրաստ ենք համագործակցել, եթե դա բխում է պետության շահերից»:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ կլինեն ՀՀԿ-ականներ, որոնք կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի գնա այն ճանապարհով, ինչ ուզում է կառավարությունը»:

Դառնալով Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին՝ Գալուստ Սահակյանն ասաց՝ կառանձնացնենք մարդկանց, որոնք կբանակցեն:

Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակ բնականաբար կմասնակցենք: Նույնիսկ, եթե կուսակցությունը չհաղթահարի շեմը, կմնա ամենաարժանապատիվ ուժը»:

Հարցին՝ ինչո՞ւ են դեմ, որ արտահերթ ընտրություններ լինեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԱԺ-ն կառավարության ծրագիրը հաստատել է, որտեղ գրված է՝ մեկ տարի ժամկետում կլինեն արտահերթ ընտրություններ: Եթե ժամանակը գա, կխոսենք այդ մասին»:

Խնդիրը ՀՀԿ-ականները չեն, այլ այն, որ չի կարելի՝ ԱԺ-ն ինքնուրույն լուծարվի: Ինքնուրույն լուծարվելու օրենսդրություն էլ չկա»:

Հարցին, եթե չլինի խորհրդարանում ինչո՞վ է զբաղվելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Վայ, ձեզ թվում է ես զբաղվելու բան չունե՞մ: Ձեզ հետ միասին կզբաղվեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930