Լրահոս
Օրվա լրահոսը

«Օռլով» ադամանդի կրկնօրինակը նվիրաբերվեց ՀՀ դեսպանությանը Ռուսաստանում

Սեպտեմբեր 27,2018 23:10

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Լազարյանների նշանավոր տոհմին նվիրված երեկո, որը բուռն հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն համայնքային, այլ նաև ռուսական մշակութային միջավայրում: Երեկոյին ներկա էին Ռուսաստանի Մշակույթի նախարարության, Մոսկվայի քաղաքապետարանի, Ռուսաստանի ԱԳՆ և այլ գերատեսչությունների տարբեր վարչությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտաշխատողներ, մշակութային և հասարակական գործիչներ:

ՌԴ-ում Հ.Հ դեսպան Վարդան Տողանյանը ողջույնի իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ այդ յուրօրինակ տոհմի կենսագրությունն ու գործունեությունը, որը խորը հետք է թողել ոչ միայն հայոց, այլ նաև ռուսական պատմության էջերում, վառ ապացույցն է հայ և ռուս ժողովուրդների դարավոր մշակութային կապերի և բարեկամության ու այն հենքը, որի վրա կառուցվում են այդ կապերը ամուր է և այսօր էլ հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, դրանք շարունակում են զարգանալ մեծ թափով:

Երեկոյի շրջանակներում ցուցադրվեց «Լազարյան տոհմի վերելքն ու անկումը» վավերագրական ֆիլմը, ինչպես նաև տեղի ունեցավ Եկատերինա Կայսերուհու դարաշրջանին հատուկ պարահանդես, որի տրամաբանությանը համահունչ Ռուսաստանի «Ալմազնի ֆոնդ» պետական թանգարանի տնօրեն Անդրեյ Յուրինը Հ.Հ դեսպանությանը նվիրեց հայտնի «Օռլով» ադամանդի կրկնօրինակը, որը կրում է նաև   «Լազարև» անվանումը, քանի որ այն  Ռուսական Կայսրության գանձարանում է հայտնվել ի շնորհիվ Հովհաննես Լազարյանի:  Ադամանդը Եկատերինա Երկրորդին է նվիրել վերջինիս ֆավորիտ Գիրգորի Օռլովը՝  կայսրուհու ծննդյան տոնին նվիրված պարահանդեսի ժամանակ:

Լազարյանների հիմնադրած Արևելյան Լեզուների Ինստիտուտի իրավահաջորդն է հանդիսանում ՄԳԻՄՈ-ն, որի միջազգային կապերի բաժնի տնօրեն Եգոր Անդրեեվը համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովի անունից դեսպան Վարդան Տողանյանին փոխանցեց Լազարյան Ճեմարանի 200-ամյակին նվիրված գիտական աշխատության օրինակը, որը լույս է ընծայվել ՄԳԻՄՈ-ի նախաձեռնությամբ: Անդրեեվը իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ իրենց համալսարանը, որտեղ ի դեպ պահվում է Լազարյանների հարուստ գրադարանի մի մասը, ջանք չի խնայում նշանավոր այդ ճեմարանում դարեր շարունակ ձևավորված ավանդույթները պահպանելու համար և այսօր էլ այնպես, ինչպես Լազարյանների հիմնադրած կրթօջախում, հենց ՄԳԻՄՈ-ի լսարաններում են պատրաստվում արևելագիտության ու դիվանագիտության լավագույն մասնագետները:

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930