Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականները շարունակում են հաղթել Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Չորրորդ տուրում այսօր տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ: Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեկական միավոր վաստակեցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեցին:
Կանանց Հայաստան-Իտալիա դիմակայությունում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Մարիա Կուրսովան բաժանեց միավորը եւ միայն Աննա Սարգսյանը պարտություն կրեց:Թիմային պայքարն ավարտվեց 2,5:1,5 հաշվով Հայաստանի օգտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ