Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմումը, որով վերջինս պնդում էր, որ 2008թ. Իմրալը կղզում գտնվող իր բանտախուցը խուզարկելու ընթացքում բանտապահները իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերել և խոշտանգումների ենթարկել:
ՄԻԵԴ-ը ուսումնասիրելով Աբդուլահ Օջալանի փաստաբանների կողմից 2010թ. ներկայացված դիմումը` մերժել է այն, նշելով, որ առաջ քաշված պնդումները անհիմն են:
ՄԻԵԴ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բանտախուցը խուզարկելու օրերին Օջալանը բուժզննում է անցել և նրա մոտ որևէ ֆիզիկական և հոգեբանական խնդիր չի նկատվել: Դրանից զատ ինքը` Օջալանը ևս բժիշկներին չի գանգատվել:
Օջալանի փաստաբանները կողմից ներկայացված դիմումում նշվել է, որ Թուրքիան խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2, 3, 6, 13 և 14-րդ հոդվածները( կյանքի իրավունք, արդար դատավարության իրավունք, խոշտանգման և վատ վերաբերմունքի, խտրականության արգելում):
Աղբյուր` Sozcu