Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցում

Սեպտեմբեր 27,2018 19:15

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար եւ Եվրոպայում փախստականների եւ միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու խնդիրների լուծման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցավոտ հարցերը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ ինքը հետամուտ է դրանց լուծման հարցում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող եւ բռնության ենթարկված երեխաների խնդիրներից՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերակատարությունն ու ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության եւ մի շարք առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Նա, կարեւորելով համագործակցության շրջանակի ընդլայնումը, համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի առողջապահության ու կրթության ոլորտի խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահական երկարատեւ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին, ներառական կրթության ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում տիկին Խանն ընդգծել է, որ ակնկալում է Արա Բաբլոյանի աջակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930