Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը

Սեպտեմբեր 27,2018 18:01

Սեպտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, նշվեցին Հայաստանի Անկախության տոնը և Առաջին Հանրապետության 100-ամյակը։

Ելույթով հանդես եկավ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարյուր տարի առաջ հայկական պետականության վերականգնման նախադրյալներին՝ դեսպանն առանձնացրեց իր նշանակությամբ Սարդարապատի ճակատամարտը: Ներկայացնելով Հայաստանի անցած ժողովրդավարացման ուղին՝ դեսպանը նշեց, որ այսօր մեր պետությունը շարունակում է այն արժեքների զարգացումը և ամրապնդումը, որոնցով տոգորված են եղել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը։

Խոսելով Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության մասին՝ Պարույր Հովհաննիսյանը նշեց. «Դժվար կլինի Հայաստանում գտնել օրենսդրական որևէ ակտ, որը հենված չլինի ԵԽ փորձագիտական կարծիքի վրա։ Կազմակերպության կողմից վերջին 6-7 տարիների ընթացքում կարողությունների ձևավորման նպատակով իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի շրջանակներում, նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում»։

Եվրոպայի խորհրդի անունից ելույթով հանդես եկավ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին։ Նա ընդգծեց, որ թեև նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, հայ ժողովրդի քաղաքակրթությունն ու մշակույթը գնում են դարերի խորքը, և փոքր պետության համար Հայաստանը ներկայացնում է նշանակալի մշակութային ուժ։ Կազմակերպության քաղաքական բաղադրիչի առումով Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին նշեց, որ Հայաստանը դրսևորել է պատրաստակամություն՝ իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ սահմանադրական կարգի շրջանակներում, և կարևորեց քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվական միջոցների նպաստն այդ գործում։ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալը վստահեցրեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցել է և կշարունակի աջակցել Հայաստանին այդ ժողովրդավարական ճանապարհին։

Միջոցառման ընթացքում կայացավ նաև ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Պիեռի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Կառլսրուեի կոնսերվատորիայի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավարն Արամ Բադալյանի ղեկավարությամբ, միջոցառման ընթացքում կատարեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի ղեկավարության, կազմակերպությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930