Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական Սեբաստիա նահանգի տարածքում գտնվող հայկական եկեղեցին կվերականգնվի

Սեպտեմբեր 27,2018 17:19

Ներկայումս Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը:

Ըստ նրա՝ վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն:

Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անհատներ էլ են հայտ ներկայացրել: Այդ առիթով Յըլդաղը հայտարարել է, որ իրենք անհատների կողմից դիմումները ընդունելուց և բավարարելուց հետո նրանց դրամաշնորհ են տալիս և հետևում կատարված աշխատանքներին:

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930