Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանում էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվում». Սվիտալսկի

Սեպտեմբեր 27,2018 17:11

«Ժողովրդավարության տեսակետից կարեւոր է, որ ՀՀ-ում դատական համակարգի հանդեպ վստահություն ձեւավորվի, մինչդեռ այն թույլ է, քանի որ մարդիկ դեռ չեն վստահում»,-«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ ԵՄ-ից ֆինանսավորված հետաքննող լրագրողների վերապատրաստման նոր ծրագրի մեկնարկին այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա շեշտեց՝ ՀՀ նոր կառավարությունը հայտարարում է, որ համամիտ են Եվրամիության հիմնարար սկզբունքների եւ տեսակետների հետ, իսկ դրանցից կարեւորը կառավարման համակարգի թափանցիկությունն է. «Վերջին տարիներին տեղեկատվության պակաս ունեմ, թե ինչպես է իրականացվում կառավարության կատարողականը. առհասարակ՝ բյուջետային գործընթացները նկատի ունեմ»:

Դեսպանի խոսքով՝ իրեն  երբեմն զարմացնում է այն փաստը,  որ ՀՀ-ում բյուջետային գործընթացն առհասարակ գաղտնի է պահվում. «Երկու տարի առաջ զարմացել էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվել: Հիմա վստահ եմ, որ ՀՀ-ն ճիշտ ճանապարհի վրա է եւ կապահովի թափանցիկություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930