Լրահոս
Օրվա լրահոսը

«Քա­ղա­քա­ցի­ների սպասարկման գրա­­­սեն­յակներ. թափան­ցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծա­ռա­յություններ» խո­­րագ­իրը կրող միջազգային համաժողով Երևանում

Սեպտեմբեր 27,2018 16:22

Երևանում այսօր կայացել է «Քա­ղա­քա­ցի­ների սպասարկման գրա­­­սեն­յակներ. թափան­ցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծա­ռա­յություններ» խո­­րագ­իրը կրող միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա­րա­­րի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը,  Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը,  ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սեր­բիայից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղա­կան ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրա­կանացվում է Գերմա­նիա­յի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնա­յին նախա­­րարության աջակ­­­ցությամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համա­գոր­­ծակցության գործա­կա­­լու­­թյան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համա­ֆի­նանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել համայնքապետարանների կողմից վար­չա­կան ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարա­վո­րու­թյունները, ծառայու­թյուն­ների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխա­նիզմ­ները:  Համաժողովը հարթակ կհանդիսանա երկրների միջև փորձի ու գիտելիքի փոխանակման և հետագա համագործակցության համար:

Սա երկրորդ միջազգային համաժողովն է՝ նվիրված քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն, ինչպես նաև ոլորտում միջազգային փորձի փոխանակմանը: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թ. հոկտեմբերի 27-ին Երևանում, որին նախորդել և հաջորդել են ճանաչողական այցեր և մասնակցություն Վրաստանում և Ուկրաինայում կայացած համաժողովներին:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել  համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում

աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և  նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հիմնվել են 35 քաղաքացիների սպասարկման գրասենյակներ ՀՀ 8 մարզերում։  Առաջիկա  երկու ամիսների ընթացքում շահագործման կհանձնվեն ևս 5 գրասենյակներ։ Այսպիսով, մինչ տարեվերջ Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն կունենա օգտվելու  ՀՀ համայնքապետարանների կողմից մատուցվող որակյալ ծառայություններից:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930