Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հակոբյան. Ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է

Սեպտեմբեր 27,2018 14:55

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի գործունեության համակարգման գծով տնօրեն Սերգեյ Ուլատովին և ներդրումային նախագծերի հարցով լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը խոսեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ գործակցության ու դրա հնարավոր շարունակականության մասին։

Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։

Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ Ասիական զարգացման բանկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս ներգրավված լինել ծրագրի իրականացման գործընթացում։

Հյուրերը նշեցին, որ ուրախ են դա լսել, որովհետև տարբեր դոնորների հետ ՀՀ կառավարության գործակցություններն այս ծրագրի շուրջ իրար հետ ուղիղ կապի մեջ են և որոշակիորեն նաև ԵԶԲ-ի հետ համագործակցության շարունակականության երաշխիք։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930