Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասել է` երդվում է՝ երբեք ոչ մի դատավորի զանգ չկատարել». Պյոտր Սվիտալսկի

Սեպտեմբեր 27,2018 14:35

Հետհեղափոխական Հայաստանում կան նոր հնարավորություններ անկախ, արդար դատական համակարգ ստեղծելու համար: Այսօր այդ մասին հայտարարեց
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովում:

Դեսպանը հիշեց`ԵՄ-ն տարիներ շարունակ ավելի քան 50 մլն եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի արդարադատության համակարգի առավել արդյունավետ աշխատանքի համար, ԵՄ-ն նպաստել է  ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ, մեծ ներդրումներ է ունեցել Արմավիրի քրեակատարողական հիմնարկում. «Այսօր Հայաստանում հեղափոխությունից հետո մի նոր էջ է բացվում: Տեղի ունեցածը մենք համարում ենք մի նոր պատուհան, մի նոր հնարավորության դուռ հայկական կառույցների համար՝ ստեղծելու արդար, անկախ և արդյունավետ արդարադատության համակարգ»:

Դեսպանը վերահաստատեց ԵՄ-ի պատրաստակամությունը`Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի ստեղծման գործում հավելյալ ջանքերի, օժանդակության մասով: «Հայաստանի կառավարության համար դատական համակարգի անկախությունը գերակա ճյուղ է: Սա կարևոր է կառավարության`իր առջև դրած մի շարք առաջնահերթություններից: Կառավարությունն, անշուշտ, ևս նկատել է, որ ամենի սկիզբը պետք է լինի արդարադատության համակարգի անկախությունը: Վարչապետն ասել է`երդվում է՝ երբեք ոչ մի դատավորի զանգ չկատարել»:

Հայաստան այցի ընթացքում ԵՄ փորձագետները արձանագրել են` պետք է շարունակել հակակոռուպցիոն պայքարը: «Սա եւս ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Այստեղ կառավարության և դատական համակարգի առաջնահերթությունները համընկնում են»,- ասաց դեսպանը`հավելելով, որ դատական համակարգը պետք է լիովին ազատ լինի կոռուպցիայի ցանկացած տեսակից, իսկ դրա համար նաեւ կանխարգելիչ քայլեր են պետք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Վարչապետն ասել է`երդվում է՝ երբեք ոչ մի դատավորի զանգ չկատարել»: 

    Դժուար չէ հաւատալը: Քանզի նա բնաւ պէտք չունի այդպէս հեռաձայնելու, երբ որ արդէն հարթակի վրայէն, բառացիօրէն հրապարակավ, իր սպառնական թելադրանքներ արտայայտում է, ուղղակիօրէն ուղղուած դատաւորներին – անոնք որոնք ժպրհում են իր քաղաքական եւ երեւի մի քիչ ել անձնական ցանկութիւնների հակառակ որոշումներ կայացնել, անամօթները – :
    https://www.aravot.am/2018/08/17/975920/

    Նաեւ, գաղտնալսումը յստակօրէն պարզեց թէ վարչապետը կարիքը չունի ինք անձնապէս որեւէ դատաւորի զանգելու: Իր հաւատարիմ ծառաները, ռաբիզական ոճով, կը զբաղուին այդ գործով…
    https://www.aravot.am/2018/09/11/980176/
    «պետք է փակես՝ ուզես, թե չուզես» …
    (https://www.youtube.com/watch?v=WTubjvcXp7Q )

    Իսկ ի՞նչ է արդեօք Յարգարժան Պարոն Սվիտալսկի հեղինակաւոր կարծիքը, «անցումային արդարադատության» մասին…

    Եվրոներ շա՜տ կու տան, լիքը, սակայն ոչ այսպիսի նիւթերի պատճառով: Դա կ’անեն, եթէ նոր վարչակարգը ենթարկուի իրենց քաղաքական կամքին, Հայաստանի դիրքը սկսի փոխել, աշխարհաքաղաքական գետնի վրայ: Սակայն այդ ծայրագոյն սխալը գոնէ տակաւին չի կատարվում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930