Ինչից է սկսվում հայրենիքը՝ գուցե բակերի՞ց, գուցե բակում անցկացրած մանկության հիշողություններն ավելին են, քան մենք ենք կարծում:
Ինչպիսին են երևանյան բակերն այսօր: ՄԱԶԾ «հարթակային մոտեցման» շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ Մարտուն Գրիգորյանն ու Կարապետ Դավայանը:
Քննարկման արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ բակը, որպես միջավայր կորցրել է իր դեմքը, խզվել է օգտագործողի և սեփականատիրոջ կապը, կան անվտանգության խնդիրներ, բակային տարածքները կանոնակարգված չեն:
Խնդիրներ առաջացնող սոցիալական ու մշակութային գործոնների թվում նշվել են մենթալիտետը, գիտակցությունն ու կառավարման համակարգի բացակայությունը:
Քննարկման մասնակիցները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, սակայն, ըստ էության, բոլորն էլ օգտատերեր, որոնք կարող են բակային տարածքի մարդակենտրոն հայեցակարգի ձևավորման հարցում իրենց ներդրումն ունենալ:
Քաղաքաշինության կոմիտեն աջակցում է բակային մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերին և ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու նաև այդ ուղղությամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ