Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում

Սեպտեմբեր 27,2018 13:35

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են “Junwex Moscow” միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։

«Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան – 1 «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։

«Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։

 

Հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930