Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրավերի դեպքում որոշումը կկայացնեմ, կքննարկեմ». Արման Թաթոյան

Սեպտեմբեր 27,2018 13:27

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր աշխատանքների կարեւորագույն ուղղություններից է համարում  հեռախոսային խոսակցությունների  գաղտնիության պաշտպանությունը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ Քննիչ հանձնաժողովի որոշմանը, որ նիստերին պետք է ներկա լինի նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ ասաց, որ հրավերը ստանալու դեպքում մասնակցության հարցը կքննարկի. «Հրավերի դեպքում որոշումը կկայացնեմ, կքննարկեմ»։

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովը զբաղվելու է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930