Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել: Նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Հյուրիյեթի» թղթակցի հարցերին:
Հարցազրույցում Ումութ Ալի Օզմենը պատմել է, որ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, միշտ հետաքրքրվել է Հայաստանով, այստեղ ապրող մարդկանցով:
Թուրքական կայքում հրապարակված տեսանյութում լրագրողը հարցնում է «Ուութ Ալի, սահմանը հատեցիր և հասար Երևանի սրտին: Ի՞նչ կասես, արժե՞ր». ինչին թուրք տղան պատասխանում է. «Այո, արժեր: Հիասքանչ քաղաք է, հրաշք տեղ: Մաքուր քաղաք է, ոչ մի աղբ չես գտնի: Հիանալի քաղաք է»:
Թուրք սահմանախախտը շեշտել է, որ հայկական կալանավայրում իրեն լավ են վերաբերվել, լրագրողի այն հարցին թե արդյոք նրա նկատմամբ բանտում ճնշում, բռնություն գործադրվել է, Օզմենը պատասխանել է. «Ոչ, ամեն բան շատ լավ էր»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ–թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայիշրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Աղբյուր` Hürriyet
1) Կարսի շրջանի անունը Աքյաքա է (Akyaka)
2) Գիւղի անունը Քիւչիւքդուրդուրան (Küçükdurduran) կամ ձեր կոմունիստական խեղագրութեամբ՝ Քյուչյուքդուրդուրան:
3) Կոմունիստական խեղագրութիւնը միայն Üü հնչիւնով չի սահմանափակւում 🙂
Այդ տղայի ազգանունը Էօզմեն է (Özmen), ոչ թէ Օզմեն (Ozmen): Նոյն ձեւով էլ այլ յայտնի թուրքական ազգանունները: Ոչ թէ Օզիլ կամ Օզդեմիր, այլ՝ Էօզիլ (Özil) եւ Էօզդեմիր (Özdemir):
Միով բանիւ, Üü (իւ) եւ Öö (էօ) հնչիւնները հայերէնի «օ» եւ «ու» ձայները չեն: Այդ հնչիւնները մինչ օրս էլ առկայ են մեր արեւելեան բարբառներում (Տաւուշ, Արցախ):
Յ.Գ. Կեցցէ՜ մեր ԱԱԾ-ն: Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր մարդասիրութեամբ: