Սեպտեմբերի 26-ին Վիլնյուսի միջազգային դպրոցում նշվեց Լեզուների եվրոպական օրը, որն այս տարի նվիրված էր հայոց լեզվին։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս նույն դպրոցի աշակերտ Վարդան Մկրտչյանի և Վիլնյուսի Կառավարման և տնտեսագիտության համալսարանի (ISM) ուսանողուհի Մալվինա Գրիգորյանի։
Եվրոպական լեզուների օրվա շրջանակներում դպրոցի տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար ցուցադրվեցին ճանաչողական ֆիլմեր հայոց լեզվի և հայկական մշակույթի մասին, նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ և հայկական ազգային երգուպարի դասընթացներ։
Միջոցառման մեկնարկն ազդարարեցին դպրոցի տնօրեն Ռեբեկա Յուրասը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում հակիրճ անդրադարձ կատարեց օրվա խորհրդին և ներկայացրեց հետաքրքիր փաստեր հայոց գրերի ստեղծման և լեզվի զարգացման փուլերի մասին։
Մամուլի հաղորդագրություն