Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2018
Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:
Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների և մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երեխաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի և տագնապի մթնոլորտ:
Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխաներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլև ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության:
Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին» որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և զենքի կիրառումից։ Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարևորում է երեխաների, ուսանողների և ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ և դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված և պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։
Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների նկատմամբ, և հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմները և բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական էությունը։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության և անվտանգ կյանքի։
1.«Պահապան զարգացման հիմնադրամ»
2.«Հույսի կամուրջ» ՀԿ
3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»
4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)
5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»
6.«Սոցիալական արդարություն» ՀԿ
7.«Ընտանիք և համայնք» ՀԿ
8.«Աստացոլք» ՀԿ
- «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»
10.«Մանկական զարգացման հիմնադրամ»
11.«Լույսի աշխարհ» ՀԿ
12.«Պարգևում ենք Ժպիտ» ՀԿ
13.«Նանե» բարեգործական միություն ՀԿ
14.«Պրոգրես» ՀԿ
15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ
16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»
17.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ
- «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն
20․ «Փրոջեքթ Հարմոնի
- «Տաթևիկ» ՀԿ
- «Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ
- «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական կենտրոն» ՀԿ
- «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
25․ «Հայկական Կարիտաս
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Խարիսխ» ՀԿ
- «Խարիզմա» ՀԿ
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ
- «Զանգակատուն» ՀԿ
- «Արմինե» ՀԿ
- «Առավոտ» ՀԿ
- «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ
- «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ
- «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
38.. «ՍՕՍ մանկական գյուղեր»
- «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա
- «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն
- «Մանկական զարգացման հիմնադրամ»
- «Հյումեն դիգնիթի ընդ փիս»
- «Հայ ժողովրդավարական ֆորում»
- «Կանանց ռեսուրսային կենտրոն»
- «Դպրոց-կենտրոնների միություն»
- «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ