Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյանն՝ իր հրաժարականի մասին. «Ընտանիքի կողմից հորդոր, չեմ թաքցնի, եղել է». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2018 11:40

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ։

– Պարոն Մելիքյան, Ձեր հրաժարական ներկայացնելու հետ կապված լուրեր կան, որ Ձեզ հորդորել են նման բան անել։ Կա՞ այդպիսի բան։

– Նման բան չկա։ Որեւէ մեկը ինձ չի հորդորել հրաժարական տալ։ Դա իմ անձնական որոշումն է։ Այդ մասին հայտնել եմ նաեւ իմ հայտարարության մեջ։ Էստեղ կա բացառություն, եւ դա վերաբերում է ընտանեկան ոլորտին։ Այսինքն՝ ընտանիքի կողմից հորդոր, չեմ թաքցնի, եղել է։

– Հրաժարականից հետո որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում։

– Նոր բան չեմ ասելու։ Լայն առումով ինձ պատկերացնում եմ երեւանյան իրավապաշտպանական դաշտում։ Լավ եմ ճանաչում իրավապաշտպանական ոլորտը, տարիներ շարունակ աշխատել եմ այդտեղ եւ հիմա էլ տեսնում եմ աշխատելու հնարավորություններ։ Այսօր չեմ ուզում որեւէ քննադատական բան ասել ու ներկայացնել այս ուղղությամբ, այդ օրը չէ։ Պարզապես կնշեմ, որ իմ կարծիքով այդ դաշտում բավական մեծ անելիքներ կան։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930