Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ռար. «Ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում». «168 ժամ»

Սեպտեմբեր 27,2018 11:38

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ շփումների հաճախակիությունը ցուցիչ չէ, որ խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում հարթվում են։ «Հաճախակի հանդիպումներն այն կազմակերպությունների գործունեության հետ են կապված, որոնց մասնակցում են Ռուսաստանը և Հայաստանը։ Այդ շփումներն առավելապես այն մասին են, որ այս երկու երկրների միջև բավականին լուրջ քաղաքական կապեր կան, բայց ներկայումս կան նաև խնդիրներ։ Բնականաբար, առաջիկա հանդիպման օրակարգը լինելու է չափազանց հագեցած։ Դեռ հարմարվողականության փուլը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը։ Կարծում եմ՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասաց Ռարը։

Նա չի բացառում, որ մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք այցը հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտն ավելի բարենպաստ լինի երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու տեսանկյունից։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930