ԱՄՆ իշխանությունները մեղադրական եզրակացություն են տվել թուրք ամերիկացի գործարար Քեմալ Օքսուզի նկատմամբ, որը մեղադրվում էր հինգ տարի առաջ ԱՄՆ օրենսդիրների՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական քննիչներին խաբելու մեջ:
Մեղադրական եզրակացությունը տրվել էր ապրիլին, սակայն հրապարակվել է սեպտեմբերի 23-ին՝ երեք շաբաթ այն բանից հետո, ինչ գործարար Քեմալ Օքսուզը ձերբակալվեց Հայաստանում՝ համաձայն ԱՄՆ միջազգային հետախուզման հայցի:
Օսքուզը մեղադրվում է այն բանում, որ խաբել է ԱՄՆ կոնգրեսին հայտարարելով որ 2013թ. վճարել է Կոնգրեսի 10 անդամների և 32 աշխատակիցների՝ բոլոր ծախսերը ներառող այցը Ադրբեջան:
Հինգ կետից բաղկացած մեղադրական եզրակացության համաձայն՝ ուղևորությունը ֆինանսավորվել է ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության կողմից, որը տրամադրել է 750 հազար դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ