Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հանդիպել է Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում:
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային ֆորումների շրջանակում հայ-ռուսական գործակցությանը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ