Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ–ն փակում է իր տարածքային որոշ գրասենյակներ՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ դրանք պահելը դժվարացել է, իսկ կուսակցությունից զանգվածային արտահոսք կա: Երեկ տեղեկություն տարածվեց, որ արդեն իսկ անդամությունը կասեցրել է մոտ 6500 հանրապետական: Սակայն ակնհայտ է, որ դրանք միայն պաշտոնապես իրենց որոշման մասին տեղեկացրածներն են: Իրականում քիչ չեն նրանք, ովքեր ուղղակի պատռել են իրենց անդամատոմսը, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չեն գրել:
Գրասենյակների փակման տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, ով զարմացավ մեր հարցից. «Ո՞վ է նման բան ասել: Ովքեր նման բան են ասել, չարաչար սխալվում են: Ոչ մի գրասենյակ չենք փակել, չենք էլ փակելու: Մեր բոլոր գրասենյակները ժամանակին համահունչ բնականոն աշխատում են»:
Թադևոսյանը նաև հավելեց, որ իրենք գրասենյակներ ունեն բոլոր նախկին շրջաններում, խոշոր քաղաքներում և Երևանի բոլոր վարչական տարածքներում, ընդ որում՝ գրասենյակները առավելապես տեղակայված են ՀՀԿ սեփականությունը համարվող շինություններում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում