Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով: Դեսպան Սվիտալսկին դրանից առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը հզոր առաջընթաց է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին գտնել նոր գործընկերներ Եվրոպայում և աշխարհում:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Եվրամիության ուղղությամբ առկա էր ակնհայտ շփոթություն: Մի կողմից Հայաստանի նոր իշխանությունը և դրա կազմավորման ու այլ բարդությունները, ներառյալ կադրային, մյուս կողմից՝ Եվրոպայից Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի խնդիրը, տեղի ունեցածը հասկանալու, ըմբռնելու խնդիրը:
Հունիսի 26-ին Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ Երևանին չի բավարարում Եվրամիության հետ հարաբերության այն ծավալը, որ կար նախկին իշխանության ժամանակ, և նոր իշխանությունը փոփոխությունների շնորհիվ ակնկալում է ավելին, դիտարկվեց իբրև ճգնաժամ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իբրև անհարկի կոշտություն: Իրականում, սակայն, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր ոչ միայն այն, ինչ պետք է նոր իշխանությանը կամ Հայաստանին, այլև այն, ինչ պետք է նոր Հայաստանում Եվրամիությանը, Եվրոպային:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում