Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որեւէ օրենսդրական նախաձեռնություն, ԱԺ բերած որեւէ խնդիր խորհրդարանական մեծամասնության կողմից չի խոչընդոտվել. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 27,2018 10:22

Այո, խորհրդարանում համեմատաբար մեծամասնություն կարելի է համարել նախորդ իշխանությունը ներկայացնող ՀՀԿ խմբակցությունը: Այն, չնայած որոշ բեկորումներին, մնում է գործող խորհրդարանի ամենից խոշոր խմբակցությունը: ՀՀԿ ներկայացուցիչները գլխավորում են պետության գործող, օրինական ձեւավորված խորհրդարանի ղեկավարությունը՝ ԱԺ նախագահ, երկու փոխնախագահ, մշտական հանձնաժողովների նախագահներ: Դա մի իրավիճակում, երբ ցնցումային իրադարձությունների հետեւանքով ապրիլ-մայիսին իշխանության է եկել խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը:

Ամեն ինչից զատ, կարող է թվալ, թե խորհրդարանական մեծամասնությունը հետագայում, ապրիլ-մայիսյան զարգացումների հետ կապված, պետք է նույնիսկ ամենից մանր թվացող հարցերում «տորպեդահարեր» կառավարության գործողություններն ու գործունեությունն առհասարակ:

Բայց արի ու տես, որ՝ ո՛չ: Ոչ միայն «տորպեդահարման» նմանվող որեւէ նման դրսեւորում չկա, ոչ միայն խոչընդոտելու տրամադրություններ չկան, այլեւ, հակառակը, կառավարության որեւէ օրենսդրական նախաձեռնություն, ԱԺ բերած որեւէ խնդիր խորհրդարանական մեծամասնության կողմից չի խոչընդոտվել, ընդունվել է, համապատասխան քվեարկությունն ապահովվել է:

Դե՝ քննադատություն հնչել է, իհարկե: Բայց եթե դա էլ չհնչի, ապա էլ խորհրդարա՞նն ում է պետք, այն էլ՝ խորհրդարանական հանրապետությունում:

Կարճ ասած՝ «հասարակության կամքն ու պատկերացումները չարտահայտող» կազմով ԱԺ-ն որեւէ կերպ չի խոչընդոտել, չի խանգարել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կաբինետի գործունեությանը: Իսկ դա է՛լ ավելի է ընդգծում այն հարցը, թե ինչու է պետք նախանշված արտահերթ ընտրությունների թեման, կներեք, առավել արտահերթացնել կամ անհարկի սրել իրավիճակը արդեն այսօ՛ր:

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930