ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մարտի 1-ին բանակը ոչ միայն մասնակցել է, բանակը կրակել է մարդկանց ուղղությամբ: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր, ազատամարտիկ Ռոմիկ Մանուկյանն այս առնչությամբ ասաց՝ ՀՔԾ պետը դատավոր չի, դատարանի վճիռ չունի: Հարցին՝ Դուք համաձայն չե՞ք, որ բանակը կրակել է, Ռոմիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես համաձայն կլինեմ, երբ վերջնական արդյունքը կունենամ, դատարանը իր որոշումը կկայացնի, որ իրոք մասնակից է եղել բանակը»: Մեր դիտարկմանը, որ ՀՔԾ պետն ասաց՝ ունեն ապացույցներ, ցուցմունքներ, Ռոմիկ Մանուկյանն արձագանքեց. «Ցուցմունքը դա վճիռ չէ, անմեղության կանխավարկած կա: ՀՔԾ պետն ինձ համար հեղինակ չի, հեղինակը դատարանի վճիռն է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
26.09.2018
Սասունը ասեց որ Լեոյի պատշգամբից մոլոտովի կոկտեյլ են նետել որին ի պատասխան զինվորները կրակել են:
Եթե անգամ էտ ճիշտա զինված ահաբեկչի վրա կրակելու իրավունք զորքը միշտել ունի:
Հիշեցնեմ, որ միտինգը Մյասնիկյանի արձանի մոտեր մոտ մի կիլոմետր ներքև:
Հետևաբար զորքը ցուցարաների վրա ամեն դեպքում չի կրակել, կրակելա մոլոտովի կոկտեյլներով գրոհող լևոնական ահաբեկիչների վրա:
Իսկ մի օր ել պիտի բարեհաճի՞ք Պարոն ՀՔԾ Պետին հարց տալ՝ հետախուզութիւն կայ, կամ լինելու է, բանակի՛ն վրայ կրակողներու կապակցութեամբ…
Ընդհանուր Մամուլի պիտի սկսի՞ հրատարակել այդ մասին ալ բազմաթիւ վկայութիւններ որ կարդում ենք մերթ ընդ մերթ, լուսանցքային կերպով…