Սեպտեմբերի 13-ին Հաղարծին վանական համալիր է այցելել Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ մի խումբ հոգեւորականների հետ: «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները վանական համալիրում, որպես բողոքի նշան. պլակատներ են պարզել, գոչել՝ «Գարեգին հեռացիր, Մայր Աթոռը մոռացիր», պահանջելով կաթողիկոսի հրաժարականը:
Այդ ժամանակ Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը ձախ ձեռքով հարվածել է բողոքի շարժման մասնակից երիտասարդին`Էդգար Ումբրեյանին: Համացանցում տարածված, տասնյակ հազարավոր դիտում ունեցող տեսանյութում երեւում է հարվածելու պահը, լսվում է հարվածի ուժգին շրխկոցը:
Տեսանյութում ոստիկան է երեւում, մի հոգեւորական չքմեղանում է՝ ո՞վ է հարվածել, այստեղ եկեղեցի է, մարդիկ աղոթում են: Ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել է էդգար Ումբրեյանի հաղորդումը: Դրա հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:
Ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործով կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներով տուժողին մարմնական վնասվածք չի պատճառվել, այդ պատճառով, հանցակազմի բացակայության հետեւանքով, քրեական գործ չի հարուցվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ու մարդիկ կան, որ այս սեւազգեստների հետեւորդներն են 🙂
Քրիստոսն ասում է. «Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն»