Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ փրկարարի դերում․ ուղիղ եթեր՝ դեպքի վայրից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2018 22:15

Այսօր ժամը 19․30 սահմաններում Գյումրու Տեքստիլագործների թաղամասում՝ մարզպետարանի հարևանությամբ գտնվող «Կիլիկիա բիստրոյի» շենքում բնակվող մի երիտասարդ, կախվելով պատշգամբից, ինքնասպանության փորձ է կատարել։

Շիրակ մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ, որը շրջայց է կատարել գյուղեր և վերադառնալիս է եղել աշխատավայր՝ տեսնելով իր կյանքին վերջ դնելու ցանկություն ունեցող տղամարդուն, անմիջապես բարձրացրել է վերև, զրուցել ու համոզել է նրան փոխելու մտադրությունը։ Ի պատիվ մարզպետի՝ նրան հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը։

«Քաղաքացին ուզում էր ինքնասպանություն գործել, մարզպետը փրկեց» մեկնաբանությամբ դեպքի վայրից ուղիղ եթեր է մտել Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Իհարկե, տվյալ դեպքում ուղիղ եթեր մտնելն էթիկապես այնքան էլ ընդունելի չէ, կան երկրներ, օրինակ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որտեղ լրագրողներին անգամ արգելվում է ինքնասպանության դեպքերը լուսաբանել, այդուհանդերձ ուրախալի է լսել, որ երիտասարդը մարզպետի հորդորով վերջ չդրեց իր կյանքին։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռետէ says:

    Դե էթիկան ու մաչզպետի թիմը անհամատեղելի են։սպես գնաց մեռել տնեևից էլ էս գյորմամիշբերը ուղիղ եթեր կմտնին՝մենակ թե ռեկլան էնեն իրանց։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930