Վաղը`սեպտեմբերի 27-ին, ժամը 13: 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են սիրիահայ գործարար, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի անդամ Աիդա Սանթուրյանը եւ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արևելքի հայ համայնքների վարչության աշխատակից Ժենյա Գյուլբանգյանը:
Կքննարկենք Հայաստանում գործարարությամբ զբաղվող սիրիահայերի խնդիրները:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ