Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Փաշինյան-Թրամփ հանդիպումը չկայացավ եւ ե՞րբ է Պուտինն այցելելու ՀՀ

Սեպտեմբեր 26,2018 18:00

«Ամերիկյան կողմից կար պատրաստակամություն, սակայն հանդիպումը տեղի չունեցավ՝ Թրամփի եւ Փաշինյանի օրակարգերի սղության պատճառով: Առաջիկայում հանդիպման առիթներ դեռ կլինեն, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ տեղի չունեցավ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպումը, ասաց ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին Հայաստան, նա նշեց, որ ժամկետները հստակեցվում են. «Երկու կողմերը հաստատել են, որ առաջիկայում նման այց ծրագրված է: Այն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»:

Տիգրան Բալայանը խոսեց նաեւ ռուսաստանաբնակ ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչների մասին, որոնք վերջին շրջանում հայամետ հայտարարությունների համար հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվում Ադրբեջանի նախաձեռնությամբ: Բալայանի խոսքով՝ եթե նրանք գան ՀՀ եւ դիմեն՝ քաղաքական ապաստանի համար, ԱԳՆ-ն այդ դիմումներն անպայման կդիտարկի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թրամփի հետ հանդիպում կազմակերպելը հեշտ գործ չէ: Բայց իմ տպաւորութեամբ երկու կողմի մօտ էլ հանդիպման ցանկութիւն կայ: Այդ հանդիպումը չպէտք է ինքնանպատակ լինի՝ հանդիպել զուտ հանդիպելու համար: Մենք ուզում ենք, որ մինչ այդ Հայաստանում շօշափելի բարեփոխումներ լինեն, որպէսզի հանդիպումն առաւելագոյն օգտակար ու գործնական լինի: Այլ կերպ ասած՝ որոշակի ծաւալի գործ անենք, յետոյ նոր հանդիպենք, որպէսզի Փաշինեան-Թրամփ հանդիպման ժամանակ դա ներկայացնենք որպէս ծանրակշիռ համագործակցութեան կարեւոր խթան: ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ (ցանկալի է՝ ամենաուշը փետրուարի կէսերին), ղեկավարների հանդիպումը ես իրատեսական եմ համարում:

    Ինչ վերաբերում է վտարանդի թալիշներին. մեր արտաքին քաղաքականութիւնն էլ աւելի մեծ ուշադրութիւն պիտի դարձնի այս խնդրին: Մենք էլ աւելի շատ քաղաքական (եւ ոչ միայն) աջակցութիւն պիտի ցուցաբերենք Ադրբեջանի ազգային փոքրամասնութիւններին: Նման անգին խաղաքարտից չօգտուելը անհեռատեսութիւն կը լինի մեր կողմից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930