Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Գյուղատնտեսության նախարարի այդ խոսքերից հետո մենք վնասներ ունեցանք»

Սեպտեմբեր 26,2018 15:48

Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը խիստ վիրավորված է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից: Նախարարը Բերբերյանի մասին ասել էր, որ եթե ինքը նկար­չական ձիրք ունենար, Բերբերյանի կոմիքսը կնկարեր: Սակայն նախարարն այս խոսքերն ասել էր այն բանից հետո, երբ Բերբեյանը նախորդ ամսվա գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին ասել էր, որ ցուցանիշներն իրականությանը չեն համապատասխանում,  նախարարը թվանկարչությամբ է զբաղվում:

Հիմա Բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովը նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել՝ Բերբերյանի դիմումի հիման վրա: Բերբերյանը պահանջում է քննել Խաչատրյանի հետ կապված միջադե­պը՝ համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերեւույթ խախտում է, երբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերվել անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազո­րություններն իրականացնելիս:

«Իմ ասածները հիմնավորված են, եթե վարույթ են ընդունել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:  Նա վստահեցրեց, որ նախարարի այդ խոսքերից հետո միավորումը վնասներ է  կրել.«Մենք վնասներ ունեցանք այդ հայտարարությունից հետո:  Որոշ գյուղացիներ միավորման կազմից դուրս եկան, պայմանագրեր ունեինք հաջորդ տարվա հետ կապված՝ մարդիկ հրաժարվեցին: Բայց ոչինչ, այդ գումարները մենք չենք պահանջի: Մտածում ենք, որ գյուղատնտեսության գումարներով լավ կլինի գյուղացին սուբսիդավորվի, մենք գումար չենք ուզում»:

Հրաչ Բերբերյանը վստահեցրեց, որ ինքը անձամբ նախարարին չի ասել՝ թվեր է նկարել, այլ ընդհանուր գյուղատնտեսության  նախարարությանը. «Երբեք այդ մարդուն չեմ հանդիպել, չեմ խոսել, չեմ ճանաչում: Ես ընդհանուր եմ ասել, Սերգո Կարապետյանի ժամանակ էլ են նկարել: Իմիջիայլոց, գյուղացիներն էլ այդ մասին ասել են վարչապետին, որ Հայաստանում այդքան խաղող չկա, որ Հայաստանում այդքան արտահանում չկա: Ես հիմնավորել եմ այդ թվերը՝ Հայաստանում այդքան սառնարանային մեքենա չկա, որ այդքան ծիրան արտահանեին: Մի մեքենան 22 տոննա ծիրան չի բարձի, լավագույն դեպքում՝ 17-18 տոննա: Մենք հաշվարկել ենք որքան ռեֆրեժերատորներ կան հանրապետությունում, հաշվարկել ենք՝ գազելները1000 հատ՝ 1000 տոննայով, ռուսական մեքենան 2-3 հարյուր հատ է, որ եկել են Հայաստան, դատարկ չգնալու համար բարձել են՝ գնացել են, եթե  իհարկե նման բան եղել է: Թվերը չեն համապատասխանում նախարարության ներկայացրած թվերին: «Սպայկան» ունի 280 սառնարանային մեքենա, 90-60 մեքենա էլ էնպես պտտվում են: Երեւան-Մոսկվա 15 օր է տեւում գնալ-գալը: Եթե երեք անգամ գնան-գան  45 օր է տեւում,  45 օրում այդքան ծիրան չէին կարող արտահանել»:

Մեր հարցին՝ ներողություն խնդրելով կբավարարվե՞ք, Բերբերյանը պատասխանեց՝ «Ես էնքան տեսած մարդ եմ, գյուղատնտեսական ամենախոշոր Զվարթնոց կոմբինատն եմ ղեկավարել, 18 հազար բանվոր եմ ունեցել, 42 կոլխոզ-սովոզ եմ ղեկավարել: Ուղղակի վիրավորական է, որ այդ մարդը չճանաչելով մարդուն՝ նման բան է ասում, զրպարտությունից է խոսում: Կարծում եմ՝մենք պետք է չափած լինենք ամեն հարցում եւ մեր բառերի համար պատասխան տանք: Այդ մարդու հետ կիսելու ոչինչ չունեմ, ես գյուղատնտեսության մարդ եմ, մենք բարիք ենք ստեղծում»:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն արդյոք զղջում է, ներողություն կխնդրի, թե՝ ոչ. Պարզ չէ: Նախարարությունից մեր հարցին հստակ չպատասխանեցին, բայց վստահեցրին՝«Մենք ստացել ենք Բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովի նամակը: Սահմանված ժամկետում եւ կարգով կպատասխանենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930