Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլեւս հարցազրույց չի տալու:
Պատճառն այն է, որ նրա խոսքով՝ կայքերն իրենց էջերում իր հարցազրույցների տակ վիրավորական մեկնաբանությունները չեն ջնջում ու արդյունքում՝ էջը լցնում են «հակառակ քաղաքական կամ իրավական գնահատականի՝ ֆեյսբուքում վխտող կենդանիների, տարբեր տեսակի կենդանիների նկարների հետեւում թաքնված խուլիգանների գնահատականներով:
Նա ասաց, որ ԶԼՄ-ներն ունեն հնարավորություն իրենց էջերից մաքրելու նման մեկնաբանությունները ու քանի դեռ չեն անում, նա առանց բացառության, որեւէ ԶԼՄ-ի այլեւս չի տալու հարցազրույց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ